211652_close_icon
views-count2599 դիտում article-date 15:39 17-08-2019

Վարչապետն անդրադարձել է իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ Հայաստանի և Իրանի քաղաքացի հանդիսացողներին հորդորում է որևէ բանկի կողմից վարկ չստանալու դեպքում դիմել մեկ այլ բանկ` նշելով, որ կառավարությունը բանկին չի կարող պարտադրել, որպեսզի այն վարկ տրամադրի։ «[url=https://armenpress.am/arm/news/985203.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում Փաշինյանը հայտնեց` արձագանքելով ներկաներից մեկի բարձրացրած խնդրին։ «Կառավարությունն այս հարցում որևէ միջամտություն, առնվազն նեգատիվ, չի ունենում, և բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաև օտարերկրյա բաժնետերեր, և մանավանդ վարկ տալ-չտալու գործում կառավարությունը հասկանալիորեն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այնինչին՝ ոչ։ Ամիսներ առաջ, երբ նմանատիպ խնդիրներ նաև Իրանի քաղաքացի հանդիսացող մեր քաղաքացիների հետ կար, կառավարությունն ուղղակի բանկային համակարգի հետ հաղորդակցություն սկսեց, որպեսզի մենք կարողանանք այդտեղ մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանենք և նրանք խտրականության չենթարկվեն։ Բայց հիմա, եթե բանկերից մեկը չի տալիս վարկ, պետք է փորձել դիմել այլ բանկ, որն այլ քաղաքականություն ունի, բայց, ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապված կա նաև այլ առիթ վարկ տալ-չտալու։ Պետք է հասկանալ, թե ինչու են մերժում։ Մենք չենք կարող որևէ բանկի պարտադրել՝ որևէ մեկին տալ վարկավորում, բայց, եթե գոյություն ունի խտրականության դեպքը, կառավարությունը կարող է դրանից բխող նաև որոշակի գործողություններ անել»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր