211652_close_icon
views-count3857 դիտում article-date 22:20 19-08-2019

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «911» ծառայությանն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:25-ին: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ 61-ամյա Սուսաննա Դ.-ն, ) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի): Տուժածները տեղափոխվել են Կարասուկ քաղաքի ՀԲԿ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր