211652_close_icon
views-count1498 դիտում article-date 12:17 21-08-2019

Մադուրոն հաստատել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ են տարվում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է, որ իր ներկայացուցիչներն ամիսներ շարունակ շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, այդ մասին հայտնում է Interfax-ը։ «Կարող եմ հավաստել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Նշենք, որ ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ Կարակասը և Վաշինգտոնը սկսել են մի շարք գաղտնի բանակցություններ անցկացնել: Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը լրագրողներին հայտնել Է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները «շատ բարձր մակարդակով» բանակցություններ են վարել Վենեսուելայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր