2268 դիտում
17:22 21-08-2019
Եվրո-2020. Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Ռումյան Հովսեփյան «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)
Կրկին հավաքական է հրավիրվել շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով բաց էր թողել հավաքականի նախորդ հավաքը և հանդիպումները:
Չալըշըրը ծրագրել էր իր հարսանյաց հանդիսությունը Եվրո-2020-ի վիճակահանությունից 1 տարի առաջ և ժամկետները փոփոխելու հնարավորություն չէր ունեցել:
Չալըշըրը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ներողություն խնդրել ինչպես գլխավոր մարզչից, այնպես էլ խաղընկերներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և երկրպագուներից՝ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներին չմասնակցելու համար:
Պաշտպանը խոստացել է ներդնել իր ողջ կարողությունները՝ Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում օգտակար լինելու համար:
Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
16:55 24-05-2019
Եվրո-2020. Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
2790 դիտում
19:35 15-08-2016
Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել են ազգային հավաքական` Դանիայի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար
5161 դիտում
23:18 07-03-2017
Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստ հրավիրվել են ազգային հավաքական
Այս բաժնից
1483 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1864 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1768 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը