211652_close_icon
views-count2623 դիտում article-date 17:44 23-08-2019

«Բարսայի» խաղացողները դժգոհ են Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակից

«Բարսելոնայի» խաղացողները դժգոհ են ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի գործունեությունից: Բարտոմեուն հանդիպել է թիմի խաղացողների հետ և նրանց պատմել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունների ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ ակումբը ՊՍԺ-ին բրազիլացու համար առաջարկել է 140 մլն եվրո, սակայն այն մերժվել է: Խաղացողների կարծիքով, Բարտոմեուն դրժել է խոստումը, որը իրենց տվել է նախորդ մրցաշրջանի վերջում: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ Նեյմարին վերադարձնելու համար: Ֆուտբոլիստների կարծիքով, բրազիլացու դիմաց 140 մլն եվրո առաջարկը՝ դա հնարավոր ամեն ինչ չէ: Ֆուտբոլիստներին մտահոգում է այն, որ Նեյմարին կարող է իր ճամբար տանել «Ռեալը»: Այժմ նրան գրեթե վստահ են, որ Նեյմարը չի տեղափոխվի «Բարսելոնան», թեպետ կատալոնական ակումբը նրա համար առաջնահերթ նպատակ էր: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին վաճառել «Ռեալին», բայց ոչ՝ «Բարսելոնային»: Այդ իսկ պատճառով վերջինիս խաղացողները վստահ են, որ ղեկավարությունը Նեյմարի համար ավելի շատ գումար պետք է առաջարկի: Դա այն է, ինչ չի անում Բարտոմեուն, դրա համար ֆուտբոլիստներ զայրացած են´ Նշվում է, որ թիմի ավագ Լիոնել Մեսին ամենաշատն է հիասթափված: Նա համոզված է, որ Նեյմարը կուժեղացներ «Բարսելոնային», որպեսզի հաջող մրցաշրջան լինի:

Նմանատիպ նյութեր