211652_close_icon
views-count10147 դիտում article-date 19:06 25-10-2017

ՊՍԺ-ի խաղացողները դժգոհ են Նեյմարի արտոնյալ կարգավիճակից

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները սկսել են դժգոհություն հայտնել թիմում հարձակվող Նեյմարի կարգավիճակից: Բրազիլացին ներկայումս երկու ֆիզիոթերապևտ ունի: Բացի այդ, թիմակիցներին արգելել են մարզումների ժամանակ կոշտ պայքար տանել ընդդեմ Նեյմարի, որպեսզի նրան վնասվածքներ չհասցնեն: Նեյմարին նաև թույլատրել են չմասնակցել թիմի ընդհանուր պաշտպանական գործողություններին: Բացի այդ, թիմում միայն նրան են թույլատրել կրել սեփական ֆիրմայի պայուսակներ, որի հետ պայմանագիր ունի: Մնացած խաղացողները պարտավոր են ՊՍԺ-ի կանոններին հետևել: Իսկ հաջորդ մրցաշրջանից Նեյմարին խոստացել են տալ 11մ. հարվածներ և տուգանայիններ իրացնելու իրավունքը: Բրազիլացու համար նման արտոնյալ պայմանները զայրացրել են թիմակիցներին, որոնք արդեն չեն թաքցնում իրենց դժգոհությունը:

Նմանատիպ նյութեր