3257 դիտում
20:19 25-08-2019
Մխիթար Հայրապետյան. ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի Թուրքիայում տեղի ունեցած սկանդալային պատմությանը:
«Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։
«ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին:
Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Մարիա Գևորգյանը պետք է մասնակցեր Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին, սակայն ադրբեջանցի շախմատիստուհիների պահանջով թուրքական կողմը չեղարկել էր իր հրավերը:
Նմանատիպ նյութեր
2002 դիտում
11:26 07-12-2024
Հայ շախմատիստները մասնակցում են Դոհայում անցկացվող միջազգային մրցաշարին
6199 դիտում
22:22 31-01-2018
210 ռուս չինովնիկ և օլիգարխ կարող է զրկվել ամերիկյան բանկերի հետ աշխատելու հնարավորությունից
Այս բաժնից
4276 դիտում
16:41 01-01-2025
Ավանեսյանը 2-րդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին
4231 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում