Ռուզաննա Պետրոսյանը նոր նշանակում է ստացել Եվրոպայում
Եվրոպայի կանանց 2021թ․-ի առաջնության որակավորման փուլի Ալբանիա-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական անձնակազմը։
Խաղի մրցավար Ռուզաննա Պետրոսյանին եզրերում կօգնեն Հասմիկ Ղարիբյանը և Քրիստինե Գրիգորյանը։ 4-րդ պաշտոնյան Արաքսյա Սարիբեկյանն է։
«Էլբասան» մարզադաշտում Ալբանիայի կանանց հավաքականը Ֆինլանդիային կընդունի սեպտեմբերի 2-ին։