ՀՖՖ տեսուչը նշանակում է ստացել Եվրոպայում
ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակում է ստացել Եվրոպայում:
Նա նշանակվել է սեպտեմբերի 10-ին Ֆինլանդիայի Օուլու քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության Ֆինլանդիա - Հյուսիսային Իռլանդիա հանդիպման տեսուչ:
2021 թվականի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հունգարիայում և Սլովենիայում: Գործող չեմպիոնը Իսպանիայի Մ-21 հավաքականն է, որը 2019 թվականի առաջնության եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Գերմանիայի հասակակիցներին: