1207 դիտում
14:25 30-08-2019
Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի և նորաօծ քահանաների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը հովվական ծառայության է նշանակվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Սողոմոնյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը` Արագածոտնի թեմում, Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը և Տ. Լևոն քահանա Դավթյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը` Արարատյան Հայրապետական թեմում:
Արժանապատիվ Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը և Տ. Տրդատ քահանա Օհանյանը իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում, Արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը և Տ. Գյուտ քահանա Գալստյանը` ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում:
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
13:22 15-12-2014
Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել
1537 դիտում
14:24 29-03-2016
Մայր Աթոռում եկեղեցականների նոր նշանակումներ են արվել
1349 դիտում
12:23 24-01-2019
Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել
Այս բաժնից
421 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
673 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
622 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել