211652_close_icon
views-count4866 դիտում article-date 15:55 31-08-2019

ԱՄՆ-ին է մոտենում «Դորիան» հզոր փոթորիկը. նրան տրվել է 4-րդ մակարդակ

«Դորիան» փոթորիկը հասել է 5 հնարավոր մակարդակներից 4-րդին։ Այդ մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնին։ Կենտրոնում նախազգուշացրել են, որ փոթորիկը չափազանց վտանգավոր է լինելու հատկապես Բահամյան կղզիների հյուսիս-արևմտյան հատվածի և Ֆլորիդա նահանգի բնակիչների համար։ Քամու արագությունը ներկա պահին կազմում է ժամում 209 կմ։ Այն Բահամյան կղզիներին կհասնի հանգստյան օրերին, իսկ Ֆլորիդային՝ երկուշաբթի։ Փոթորկի հետևանքով տեղումների քանակը կարող է կարող է հասնել որոշ հատվածներում մինչև 50 սմ-ի։ Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերթ Միննիսը շտապ տարհանում է հայտարարել մի քանի գյուղական բնակավայրերում։ Ֆլորիդայում արտակարգ ռեժիմ է հայտարարվել։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին կքննարկի բնակչության հնարավոր տարհանումը Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր