4322 դիտում
16:47 31-08-2019
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 29-ին, ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Կ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գոտկատեղին կապված բժշկական գոտու միջից հայտնաբերել են 1000մլ ներերակային սրսկման 2 պարկ՝ կիսով չափ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ զանգվածով, և 56 հատ գործարանային արտադրության խաղաքարտ։
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Վ. Ն.-ին։
Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Օգոստոսի 23-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Նուբարաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 1 USB լար, 4 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ և ինքնաշեն կտրող-ծակող 2 գործիք և պարանով ամրացված մեկ պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4277 դիտում
13:24 27-04-2019
Խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում. հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4154 դիտում
20:47 03-05-2019
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկություններ են անցկացվել. հայտնաբերվել են արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)