211652_close_icon
views-count181798 դիտում article-date 16:00 02-09-2019

Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդ աղջկա խեղդված դի. հայտնաբերվել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: Դատաբժիշկը տեղում զննելով հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել խեղդելու հետևանքով: Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով է բնակվել այստեղ և այդքան էլ շփում չեն ունեցել նրա հետ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր, կեղծամներ, ինչպես նաև սեռական գործողությունների ժամանակ օգտագործվող մտրակ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր