1473 դիտում
09:46 03-09-2019
Արցախում նախագահի թեկնածուները «թայմ աութ» են վերցրել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախորդ ամիսներին դրսևորված ընտրական ակտիվությունից հետո նախագահի թեկնածության հայտ ներկայացրած դեմքերը ներկայումս հիմնականում բավականին պասիվ փուլում են: Այնպիսի տպավորություն է, որ որոշակի սպասումներ են ձևավորվել:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ մի կողմից բոլոր թեկնածուները հասկանում են, որ նախագահական ընտրություններին ճամբարների ու բևեռների բաժանվելը շատ ծանր ուղղություն է, մեծ «շռայլություն», ուստի ընդհանուր եզրեր են փնտրում համախմբվելու ու միասնական թեկնածու առաջադրելու մասով, մյուս կողմից՝ քանի որ սեպտեմբերի 8-ին Արցախի 200-ից ավելի համայնքներում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, և նախընտրական ու նախապատրաստական գործընթացներ են տեղի ունենում, ներկայումս նախագահական ընտրությունների մասին խոսելը մի տեսակ ժամանակավրեպ է, ու նախագահի թեկնածուները մի յուրահատուկ «թայմ աութ» են վերցրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
14:31 11-10-2014
Գագիկ Ծառուկյանը «թայմ աութ» վերցրեց. ՀՀԿ խմբակցության ղեկավար
7366 դիտում
10:23 12-03-2021
«Թայմ աութ»՝ ընդդիմության առաջնորդների կողմից. ի՞նչն է պատճառը. «Ժամանակ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am