211652_close_icon
views-count2077 դիտում article-date 14:20 03-09-2019

Արցախի պետնախարարը մասնակցել է Շոշ գյուղի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 3-ին այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 50 երեխայի համար նախատեսված նախակրթարանն իր հարկի տակ ընդունելու է 30 երեխայի Շոշ համայնքից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս մանկապարտեզը կհաճախեն նաև մոտակա Մխիթարաշեն և Սզնեք գյուղերի երեխաները: Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համահայկական կառույցին՝ ի դեմս բարի գործը հանձն առած արգենտինահայ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքներին՝ կարևորելով նախակրթարանի դերը երեխաների դաստիարակության ու համայնքի զարգացման տեսանկյունից: Պետական նախարարը հիմնադրամի գործադիր մարմնի ներկայացուցիչների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է համայնքում, որը հաջորդել է դպրոցի ու բնակարանային շինարարությանը:

Նմանատիպ նյութեր