3620 դիտում
23:08 06-09-2019
Կոմիտասի 150-ամյակին և ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել Էստոնիայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 5-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) «Արվո Պյարտ» կենտրոնում Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր համերգ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:
Միջոցառմանը ներկա էր աշխարհահռչակ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտը, Տալլինի եպիսպոպոս, Էստոնիայի ավետարանական եկեղեցու առաջնորդ Ուրմաս Վիիլման, Էստոնայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Ռիիգիկոգուի պատգամավորներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիսությանն Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասի անունից ողջույնի խոսք ասաց նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Կադրի Յաուրամը, ով նշեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները մեծ առաջընթաց են ապրել, ինչին նպաստում է նաև ՀՀ դեսպանության ծավալած ակտիվ մշակութային գործունեությունը:
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջույնի իր խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը և Կոմիտասի կերպարի ու թողած համամարդկային մշակութային ժառանգության կարևորությունը՝ նշեց, որ միջոցառման անցկացումը շատ առումներով եզակի է: Դեսպանն իր խոսքում նշեց, որ Կոմիտասի կերպարն իր մեջ ամփոփում է հայ ազգի հավաքական գիտակցությունը, մեր ձգտումներն ու ցավը՝ հավելելով, որ Կոմիտասը ստեղծագործել է մինչև 1915 թ. ապրիլը, քանզի Հայոց ցեղասպանության օրերին նրա վերապրած սարսափը սպանեց իր մեջ երաժշտին, իսկ կյանքը հայերի պատմական հայրենիքի մեծ մասում կանգ առավ: Տիգրան Մկրտչյանն իր ելույթում շեշտեց, որ չնայած մի ամբողջ ազգ ոչնչացնելու փորձին, հայ ժողովուրդը գոյատևեց և ներկայումս կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ժամանակակից պետություն՝ վառ պահելով Կոմիտասի և ցեղասպանության զոհերի հիշատակը: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի հայ համայնքին և մյուս բոլոր աջակիցներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Համերգի ընթացքում «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի պետական արական երգչախումբը կատարեց Կոմիտասի, Վաչե Շարաֆյանի, Վլադիմիր Հակոպովի և այլոց ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին հաջորդեց ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
23:16 22-04-2019
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լիտվայում
1733 դիտում
23:32 07-05-2019
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Լոնդոնում
3575 դիտում
18:28 19-04-2019
Կոմիտասի անվան ազգային քառյակի՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը ԵՊԲՀ-ում էր
Այս բաժնից
514 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
688 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին