64226 դիտում
09:13 07-09-2019
Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի: Այն հնարավոր է՝ հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում:
Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար:
Այս խնդիրը ևս խոչընդոտում է ներդրողին: Պարզվում է՝ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է: «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ՝ ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10944 դիտում
09:33 21-09-2016
Գյումրիում աղմուկ հանած պաստառի հեղինակը Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. «Չորրորդ իշխանություն»
21928 դիտում
20:48 16-03-2022
Աշակերտների մասնակցությամբ աղմուկ հանած ակցիան Գյումրու ռուսական դպրոցում չեն մեկնաբանում. aravot.am
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»