211652_close_icon
views-count2067 դիտում article-date 10:36 07-09-2019

Իշխանության ներսում առկա են ներքին թիմերից յուրաքանչյուրն իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: «Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես իշխանության ներսում, այս կառույցում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրը ընդհանուրից զատ նաև իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոցցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաև «լայքերը»։ Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշխատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդորելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուրսին համապատասխան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր