2632 դիտում
15:47 14-09-2019
Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Փաշինյանը մասնակցում է Eco fish fest փառատոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/988064.html]Արմենպրես[/url]»-ը, ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ՝ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը:
«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն ու Սևանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով Սևանա լճի մասին՝ վարչապետը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բոլորին՝ գալու և մասնակցելու Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչև 20:00-ն և եզրափակվելու է առաջին անգամ Սևանա լճի տարածքից կազմակերպվող աննախադեպ հրավառությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
16:23 10-05-2024
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
5320 դիտում
19:32 08-11-2019
Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
526 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
478 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
559 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար