1880 դիտում
09:43 19-09-2019
ՀԱԿ-ը փակ նիստ է արել. որոշ հարցերում որոշել են պաշտպանել փաշինյանական «գիծը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։
Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու և իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։
Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։
Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաև ԱԺ իմքայլական խմբակցությունը:
Քննարկման առանցքը եղել է նաև այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում և լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի և Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
10:05 27-01-2022
Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով․ «Փաստ»
1409 դիտում
10:34 05-06-2014
ՀԱԿ-ը մեղադրում է փաստաբանին, փաստաբանը՝ ՀԱԿ-ին. Հրապարակ
Այս բաժնից
1312 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»