1499 դիտում
13:16 24-12-2020
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը:
Ներկայացվող նախագծի նպատակը Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։
Այս միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20 000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ Հայփոստին ու Արցախփոստին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Աջակցությունը տրամադրվելու է մինչեւ Ամանոր, հաջորդ շաբաթվա ընթացքում:
Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները Ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը, ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։
Սոցիալական աջակցությունը վճարվում է շահառուի ծնողին (խնամակալին)։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց պետք է առավելագույնն անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից: Ամանորյա միջոցառումներ կլինեն մեր թատրոններում, դա շատ կարեւոր է»:
Նմանատիպ նյութեր
4379 դիտում
14:05 30-04-2020
287 վետերանները Հաղթանակի օրվա առթիվ կստանան 300 հազարական դրամ պարգևատրում
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»