1404 դիտում
13:19 25-09-2019
Հնդկաստանի վարչապետն արժանացել է Բիլ Գեյթսի հիմնադրամի մրցանակին` երկրի սանիտարական վիճակը բարելավելու համար
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի կողմից մրցանակի է արժանացել` երկրի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու համար, գրում է [url=https://www.ndtv.com/india-news/pm-modi-receives-goalkeepers-global-goals-award-for-swachh-bharat-campaign-2106672]NDTV[/url]-ն:
Նշվում է, որ Global Goalkeeper Award մրցանակը Մոդին ստացել է անձամբ Microsoft կորպորացիայի ղեկավարի կողմից՝ ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում:
«Մահաթմա Գանդիի` մաքրության երազանքն իրականություն է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` «Մաքուր Հնդկաստան» արշավը շուրջ 300 հազար մարդու է փրկել հիվանդություններից: Նախկինում աշխարհում նման բան երբեք չէր եղել»,- ասել է Մոդին մրցանակը ստանալիս:
2014 թվականին Հնդկաստանի կառավարությունը` Մոդիի ղեկավարությամբ, ազդարարել է «Մաքուր Հնդկաստան» արշավի մեկնարկը, որի նպատակը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 2-ը` Գանդիի 150-ամյակը, երկիրն աղբից մաքրելն է: Չնայած ներդրված միլիոնավոր գումարներին և վերջին տարիներին ոլորտում գրանցված առաջընթացին` հնդկական շատ քաղաքներ դեռևս գտնվում են աշխարհի ամենակեղտոտ քաղաքների շարքում:
Նմանատիպ նյութեր
7512 դիտում
12:52 29-05-2022
Բիլ Գեյթսի կանխատեսումներով` նոր համաճարակ է սպասվում
1676 դիտում
10:13 07-02-2020
Անիմաստ հանրաքվեի գումարներն ուղղեք մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար
17383 դիտում
13:39 24-03-2022
4.1 մլրդ դրամ հատկացվեց ՔԿ-ի, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Այս բաժնից
580 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1021 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին