211652_close_icon
views-count1679 դիտում article-date 10:13 07-02-2020

Անիմաստ հանրաքվեի գումարներն ուղղեք մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար

Շուտով կլրանա 2 տարին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ստանձնել են այս երկրի և քաղաքացիների համար պատասխանատվություն, բայց նախկինների ուրվականները նրանց հանգիստ չեն տալիս։ Մեղադրել ամեն ինչում նախկիններին, երբ դու ես իշխանության գլխին, մեղմ ասած ազնիվ չէ սեփական ժողովրդի հանդեպ։ Գրեթե երկու տարի է անցել, բայց երկրում գոնե մեկ լուրջ տնտեսական խնդիր լուծված չէ։ Չկա որևէ հստակ տնտեսական տեսլական երկիրը ծանր վիճակից հանելու համար։ Հիմա էլ Սահմանադրական դատարանն է իրենց խանգարում և ամբողջ պատասխանատվությունը գցում են Հրայր Թովմասյանի վրա՝ հայ ժողովրդին կրկին դարձնելով քաղաքական գործիք։ Հիմա էլ քաղաքացիներին տանում են հանրաքվեի՝ ծախսելով ահռելի գումարներ պետբյուջեից , որոնք վճարվում են հարկատուների կողմից։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ասած տատիկ֊պապիկների նիսյաները ոչ թե փակվել են, այլ կրկնապատկվել և իրենց մասին ոչ ոք այդպես էլ չմտածեց։ Իշխող ուժը երկիրը տանում է դեպի փակուղի, որից դուրս գալը լինելու է չափազանց դժվար։ Անիմաստ հանրաքվեի գումարներն ուղղեք մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար։ [b][url=https://www.facebook.com/arman.ghukasyan.12/posts/3169309879765707]Արման Ղուկասյան[/url][/b]

Նմանատիպ նյութեր