23733 դիտում
12:44 26-09-2019
Կառավարությունը բարձրացրեց փրկարարների աշխատավարձը․ 80 հազարից՝ 130 հազար դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85 հազար դրամից բարձրացվեցին 130 հազար դրամի:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հիմնականում բարձրացվում է շարքային անձնակազմի աշխատավարձը: «Բարձրացումից հետո էլ մյուս ուժային կառույցների՝ նույն կարգավիճակում գտնվող աշխատակիցներից փրկարարների աշխատավարձը ցածր է մնալու»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Փրկարարական ծառայողներին հավելումներ տրվում են միայն բարձր լեռնային վայրերում ծառայելու դեպքում:
Նախարարը նշեց նաև, որ նախագծի ընդունման կապակցությամբ 2019 թ․ պետական բյուջեում նախատեսվում է 475,802,8 դրամ, իսկ 2020 թ․ պետական բյուջեում՝ 1,903,211,160 դրամ ծախuերի ավելացում:
Նմանատիպ նյութեր
6755 դիտում
16:46 30-01-2020
179 հաստիք թափուր է․ Կառավարությունը 30 տոկոսով բարձրացրեց ՔԿՀ-ներում աշխատակիցների աշխատավարձը
55964 դիտում
13:49 20-01-2022
Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Այս բաժնից
1117 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
448 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը