5512 դիտում
22:52 29-09-2019
33 տարի առաջ ԽՍՀՄ-ը Սովետական Հայաստանի քաղաքացիությունից զրկեց այլախոհական-անկախական շարժման ղեկավարներից Շահեն Հարությունյանին
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
33 տարի առաջ այս օրը՝ 1986 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում՝ Կրեմլում, ստորագրվում է մի հրամանագիր, որով Սովետական Հայաստանի քաղաքացիությունից է զրկվում՝ այլախոհական-անկախական շարժման հիմնադիր-առաջնորդներից՝ Շահեն Հարությունյանը։
Շահեն Հարությունյանին Սովետական կարգերի օրոք քաղաքացիությունից զրկել են ՍՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ՝ Ա. Գրոմիկոյի և քարտուղար Մենթեչաչվիլիի ՆՈ. 5813-XI հրամանագրով (Մոսկվա, Կրեմլ, 29 սեպտեմբեր 1986թ.)։
Հ.Գ. Շահեն Հարությունյանին 2 անգամ բանտարկել, հետապնդել, քաղաքացիությունից զրկել են, քանի որ պայքարում էր՝ հանուն ազատ ու անկախ Հայաստանի։
Հատկանշական է, որ Շահեն Հարությունյանը, առ այսօր՝ բնակվելով ԱՄՆ-ում, այդպես էլ չստացավ անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անգամ այն դեպքում, երբ դիմել էր, որպեսզի նրան շնորհեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այն հանրապետության, որի համար այդքան պայքարել ու հալածվել էր։
Ինչ խոսք. Հայաստանը և հայ ժողովուրդը այսպես են «գնահատում» իրենց իսկ բարօրության, ազատության և անկախության համար պայքարի դուրս եկած մարդկանց»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ