4562 դիտում
13:52 30-09-2019
Փարաքարի գյուղապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը. Նա նախկինում ազատազրկված է եղել 5 տարով
Նախնական տեղեկություններով Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Դավիթ Մինասյանը:
ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։
Քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝
Սամվել Ավետիսյան՝ 420,
Սարդուր Թեւոսյան՝ 871,
Դավիթ Մինասյան՝ 1111
Սամվել Վարդանյան՝ 447։
Երկրորդ տեղում համայնքի ղեկավարի տեղակալ Սարդուր Թեւոսյանն է: Երրորդ տեղում գործող համայնքապետ Սամվել Վարդանյանն է, իսկ չորրորդ տեղում՝ ավագանու անդամ Սամվել Ավետիսյանը:
Նշենք, այս ընտրություններում հաղթած 32-ամյա Դավիթ Մինասյանը նախկինում ազատազրկված է եղել:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 21.03.09թ Սկառլետ կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի եւ ընկերների հետ,եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։
Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։
Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
11:00 06-06-2024
Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց