1134 դիտում
17:08 01-10-2019
ԵԱՏՄ-ն և Սերբիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները. Փաշինյան
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող նիստը կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է: «[url=https://armenpress.am/arm/news/990076.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 1-ն ընթացող ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Փաշինյանը:
«Ինձ համար պատիվ է ձեզ ողջունել Երևանում հերթական նիստի ընթացքում: Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն: Հայաստանն այս տարի նախագահում է կառույցում, և ԵԱՏՄ այս նիստը, որին մասնակցում են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները, մեր նախագահության խորհրդանշական կուլմինացիա է: Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ԵԱՏՄ-ի միջտնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները և մոտ ապագայում կստորագրվի փաստաթուղթը: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար, որը կավելացնի մեր միության առավելությունները նաև որպես ներդրումների ձգողականության կենտրոն:
Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
2369 դիտում
23:08 21-07-2021
Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
2205 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար