2186 դիտում
09:01 04-10-2019
Ով էր ցանկանում մասնավորեցնել կենտրոնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը: Բայց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ երեկ հաստատեց: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից էր և հիմնավորում էր, թե այդ հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, ստացիոնար բուժվող գրեթե չկա:
Բայց պատգամավոր Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց՝ ասելով, որ տարեկան 3000 հիվանդ է ստացիոնար բուժվում, և այդ կենտրոնը միակն է երկրում: Չի կարելի մասնավորեցնել, հատկապես, եթե մասնավորեցման պայմանները վիճարկելի են: Օրինակ՝ մատուցվող ծառայությունները պիտի պահպանվեին 3 տարի, բայց, ըստ Զեյնալյանի, երաշխիք չկար, որ դրանից հետո կենտրոնն այլ` շահութաբեր բիզնես չէր ծավալի: Բացի այդ, մեծ հարց է, թե ով էր ցանկանում մասնավորեցնել այդ կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
10:06 29-03-2017
ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»
1605 դիտում
08:47 13-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում ԼՂՀ ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է. Ժողովուրդ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»