916 դիտում
11:44 03-09-2023
Հայի հայ մնալու հարցն այսօր լուծվում է Արցախի հոսանքազրկված օջախներում, որտեղ մարդիկ կիսում են հերթերի մեջ վաստակած հացը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից հոդված է հրապարակել, գրում է Aravot.am-ը։
Հոդվածը՝ ստորև․
«Հայրենակիցնե՛ր,
Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։ Սիրելի արցախցիներ, Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել է նրան, որ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը, արժանապատվությունը, հեղինակությունը մնացել են հենց ձեր ուսերին։
Համաձայն եմ՝ ճիշտ չէ, արդար չէ, երբ ազգ մնալու քննությունը մի ամբողջ հայության փոխարեն հանձնում եք հիմնականում դուք և ձեր երեխաները։ Ոչ ոք չնեղանա, անշուշտ, աշխարհով սփռված մեր հայրենակիցների մի մասը ցավում է ձեզ հետ միասին, մտահոգ է ձեզանով, խղճներս հանգիստ չեն, սրտներս ցավում են, հոգիներս ալեկոծված են։ Ու մենք փորձում ենք օգնել, այո, քիչ ենք փորձում, լավ չենք փորձում, կիսատ ենք փորձում և վաղուց արդեն ոչ թե փորձելու՝ այլ հաջողելու ժամանակն է։
Պատվազրկված ազգի ներկայացուցչի կարգավիճակից ոչ մի տեղ չենք փախնի, այդ դարդից հնարավոր չէ թաքնվել ո՛չ Կասկադի սրճարաններում, ո՛չ Եգիպտոսի կամ Վրաստանի լողափներում, ո՛չ Մոսկվայում ասֆալտ փռելով, ո՛չ Կալիֆորնիայում վարկով լավ մեքենա քշելով, ո՛չ եվրոպաներում սոցիալի վրա հույս դնելով»։

Նմանատիպ նյութեր
26538 դիտում
20:08 05-04-2022
Գրիչով կամ խնդրելով հարց չի լուծվում, զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան
Այս բաժնից
349 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
646 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
1198 դիտում
11:03 21-10-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին