1855 դիտում
12:50 07-10-2019
Նոր կյանք՝ հողե պաստառով ճանապարհներին. մայրաքաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի քաղաքապետարանը փողոցների նորոգման ծրագրում ընդգրկեց նաև հողե ճանապարհները: Ծրագրում ընդգրկվել է նաև Ջրաշենի փողոցներից մեկը: Շուրջ 350մ երկարությամբ այս փողոցը կունենա 4-4.5 մետր լայնություն: Զրոյից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքում խստորեն հետևում են աշխատանքների որակին:
Երևանի հողե պաստառով ճանապարհների ասֆալտապատումն իրականացվեց երկու փուլով: Տարեկան ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել ավելի քան 5000 քմ, ևս 1500 քմ արվում է տնտեսման հաշվին:
Նորոգված ճանապարհները քաղաքի զարգացման կարևոր նախապայմաններից են: Այսօր սակայն Երևանում դեռևս կան հողային պաստառով փողոցներ: Դրանք հիմնականում քաղաքի ծայրամասերում են, այսպես ասած, «սեփական տների» հատվածում:
Ասֆալտապատման ընթացքում առաջնահերթորեն լուծվում է փողոցների երթևեկելի հատվածի նորոգման խնդիրը:
Հողե պաստառով ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրն ավարտվում է. դրա շնորհիվ հնարավոր եղավ Երևանի մի շարք փողոցներին երկրորդ կյանք տալ:
Քաղաքապետարնն այսօր գույքագրում է փողոցները՝ արդեն հաջորդ տարվա ծրագիրը կազմելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8417 դիտում
18:58 18-09-2022
ԱՄՆ դեսպանատան առջև ցույց է կազմակերպվել «Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է» պաստառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան