42590 դիտում
23:30 13-10-2019
Սարատովում հայտնաբերել են 9-ամյա աղջկան դաժանաբար սպանած անձին. դեպքը ալեկոծել է Ռուսաստանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ռուսաստանի Սարատով քաղաքում հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել 9-ամյա Լիզա Կիսելյովային, որին դաժանաբար սպանել էին:
Աղջիկը անհետացել էր հոկտեմբերի 9-ին, երբ առավոտյան դպրոց է մեկնել: Մի քանի օր հսկայածավալ որոնողական աշխատանքներից հետո հոկտեմբերի 11-ին նրան գտել էին սպանված:
Քննչական-հետախուզական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերել էին մարդասպանին. նախկինում մի քանի անգամ դատված, այդ թվում՝ բռնաբարության համար, տեղի բնակիչ, 35-ամյա Միխայիլ Տուվատինին:
Վերջինս խոստովանել է մեղքը: Նա պատմել է, որ ինքնակամ զբաղեցրել էր մի ավտոտնակ, Լիզան առավոտյան անցնելիս է եղել այդտեղով, հարցրել է, թե արդյոք ավտոտնակը իրենն է: Տուվատինը նշել է, որ վախեցել է բացահայտումից, աղջկան ավտոտնակ է տարել և խեղդամահ արել:
Երբ Տուվատինին տարել են դեպքի վայր՝ անհրաժեշտ քննչական գործողություններ իականացնելու, այնտեղ են հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ և փորձել հաշվեհարդար տեսնել մարդասպանի հետ: Իրավապահները ստիպված են եղել այնտեղ լրացուցիչ ոստիկանական ուժեր բերել և նույնիսկ արտասվաբեր գազ են կիրառել մարդկանց վրա՝ հաշվեհարդարը կանխելու համար: Քաղաքում այժմ ուժեղացված ոստիկանական հսկողություն է իրականացվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
92411 դիտում
17:13 01-03-2017
20-ամյա առաքիչին դաժանաբար սպանած ճիվաղը տեղափոխվեց Աշտարակի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
37800 դիտում
18:45 05-08-2018
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի մայրը հանդես է եկել հայտարարությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
508 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN