3936 դիտում
19:18 14-10-2019
Գյունդողանին և Էմրե Ջանին մեղադրել են Սիրիայում պատերազմին աջակցելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը արձագանքել է «Էվերթոնի» թուրք հարձակվող Ջենկ Թոսունի գրառմանը լայքելուց համար քննադատություններին:
Եվրո-2020-ի որակավորման փուլում Թոսունը Թուրքիայի հավաքականի կազմում խփեց հաղթական գոլը Ալբանիային (1:0)
Գոլից հետո թուրքական թիմի խաղացողների մի մասը վազել էր տրիբունաների մոտ և գոլը նշել զինվորական ժեստով: Այդ քայլը մեկնաբանվել են որպես աջակցություն թուրքական բանակին, որը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում:
Ավելի ուշ Թոսունը ինստագրամում գոլը նշելու լուսանկարը հրապարակել էր, որը թուրքական ծագում ունեցող Գյունդողանն ու Էմրե Ջանը լայքել էին:
«Մեր օրերում դիտումների համար մարդիկ ահավոր բաներ են գրում: Ես լայքել եմ ընկերոջս նկարը, որի հետ ապրել եմ Մանչեսթերում: Նա հիմա բարդ ժամանակներ է ապրում «Էվերթոնում», բայց գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց հավաքականին:
Այստեղ քաղաքական ենթատեքստ ընդհանրապես չկա: Մենք Էմրեի հետ դեմ ենք պատերազմի և ահաբեկչության ցանկացած դրսևորման, անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունենում: Լայքելու միակ նպատակը ընկերոջը աջակցելն է», ասել է Գյունդողանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
16:58 17-02-2016
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է բաց թողնել Գյունդողանին և նրա փոխարեն գնել Դաուդին
11790 դիտում
13:56 15-05-2018
Գերմանիայում քննադատել են Օզիլին ու Գյունդողանին՝ Էրդողանի հետ հանդիպման համար. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում