1924 դիտում
14:25 15-10-2019
Ճապոնիան սկսել է վերականգնվել մահաբեր մրրկից հետո
Փրկարարները փորձում են օգնություն ցուցաբերել աղետաբեր մրրկից տուժած մարդկանց, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5123467.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Հեղեղվել են Ճապոնիայի կենտրոնական շրջանները՝ թողնելով առանց էլեկտրականություն ավելի քան կես միլիոն մարդու: Սեթագայա քաղաքային հիվանդանոցից տարհանվել է 160 հիվանդ, որտեղ ջուրը հասել է մարդկանց կրծքավանդակի բարձրության, նշում են հիվանդանոցի աշխատակիցները:
Վարչապես Շինզո Աբեն հայտարարել է փրկարարների մեծ բանակի ներգրավման մասին.
«Ոստիկանության, հրշեջների եւ առափնյա պահակախմբի հետ միասին զինված ուժերի 27 հազար զինծառայողներ նույնպես կմիանան փրկարարական աշխատանքներին: Մենք աշխատում ենք էլեկտրականության, ջրամատակարարման եւ փոխադրումների վերականգնման ուղղությամբ»:
Հասցված վնասի ամբողջական պատկերը պարզ կլինի ջրհեղեղից օրեր անց, նշում են իշխանությունները:
«Հիմնական մրրիկն առաջ է բերել լայնածավալ վնասներ երկրի արեւելյան շրջաններում: Հատուկ զգուշացում էր ուղղվել 13 շրջանների բնակիչներին, ջրահեռացում է կատարվել մի շարք ամբարտակներից: Սա ռեկորդային հուժկու տարափ էր», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհդի Սուգան:
Տոկիոյի օդանավակայաններում դադարեցվել էին չվերթները, կանգնեցվել՝ արագընթաց գնացքները:
Նմանատիպ նյութեր
3940 դիտում
12:29 11-12-2017
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել
Այս բաժնից
877 դիտում
15:40 08-02-2025
Հավկիթի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ սրճարաններում հավելագին են սահմանել, խանութներում հավկիթը գողանում են
1093 դիտում
14:38 08-02-2025
ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալները կարող են խուսափել արտաքսումից
811 դիտում
14:05 08-02-2025
ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել