844 դիտում
20:57 15-10-2019
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։
Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ներքո են գտնվում երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտները և պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել այս ոլորտներում:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը, ինչին ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հավաստել է, որ այդ հարցը գտնվում է կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգում։ Նախարարը նաև անդրադարձել է Հալլեում հայագիտական կենտրոնի աշխատանքին՝ ընդգծելով այդ կառույցի դերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆը խոսել է նաև ՀՀ-ում «Գյոթե» կենտրոնի առավել հզորացման ու դերի բարձրացման կարևորության մասին։ Այնուհետև, դեսպանը անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել նշյալ ոլորտում՝ գերմանական առաջատար և հարուստ փորձի փոխանակման համատեքստում։ Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը հետաքրքրվել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին առնչվող գործընթացներով և առաջարկել գերմանացի փորձագետների աջակցությունը:
Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
2312 դիտում
18:06 02-06-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1925 դիտում
18:33 04-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին
1240 դիտում
18:21 07-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
1144 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին