2514 դիտում
19:46 16-10-2019
Նախարարներ Խաչատրյանը և Պապիկյանը հանդիպել են Արենիի խաղողագործների հետ. վճարման հարցը կկարգավորվի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել են Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի խաղողագործներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ներակայացուցիչներ մարզպետարանից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խարջի» տեսակի խաղողի մթերման գնի և մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ վճարելու վերաբերյալ: Մթերման արժեքն արագ վճարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։
Նախատեսվում է, որ վերը նշված որոշման նախագիծը կքննարկվի և կընդունվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում։
Նմանատիպ նյութեր
802 դիտում
16:15 04-07-2019
Եվրապարտատոմսերի շուկայում կկարգավորվի Հայաստանի գործընկերների ընտրության հարցը
2785 դիտում
11:12 04-04-2019
Գագիկ Ծառուկյանն այցելելու է Մասիս՝ հանդիպելու խաղողագործների հետ. ի՞նչպես կորոշվի խաղողի մթերման գինը. «Ժամանակ»
Այս բաժնից
796 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1144 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
817 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը