211652_close_icon
views-count4860 դիտում article-date 19:46 31-08-2018

Նախարարներ Սուրեն Պապիկյանը և Լիլիթ Մակունցը Լոռու մարզում անդրադարձել են համայնքներում զբոսաշրջության զարգացմանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր` շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի: Այնուհետև նախարար Պապիկյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եղել է Հնեվանք եկեղեցում, ապա այցելել Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկել պատմական հուշարձանները զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը: Նախարար Պապիկյանը նշել է, որ պատմամշակութային այս հուշարձանախումբը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ: ՀՀ ՏԿԶ և ՀՀ մշակույթի նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր` Հովհաննես III Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ քննարկվել է դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրել է եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվել են Օձունի զբոսաշրջային հնարավորություները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է այցը մարզի համայնքներում:

Նմանատիպ նյութեր