2010 դիտում
09:37 18-10-2019
Երկու պատգամավոր մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին «Արվեստի և մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն:
«Պատվիրակության մեջ են նաև մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ևս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին և նվաճումներին»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ ԱՄՆ-ի կառավարությունը:
Ի հավելումն նշեց նաև, որ պետք է կարողանալ առավելագույնը քաղել ծրագրից. «Պարզ է, որ հենց այնպես՝ որպես բարի կամքի դրսևորում չեն մեզ հրավիրում, ու չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլոբալացումից դեպի ազգայնականություն գնալու հայտարարությանը, պարզ է, որ հենց նմանատիպ ծրագրերով փորձում են որոշակի ներգործություն ունենալ ավելի փոքր պետությունների մշակութային կյանքի վրա»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2924 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
13695 դիտում
09:29 16-01-2018
«Լիչնիյ նեպրիյազն» երկու պատգամավոր տիկնանց միջև. «Իրատես»
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»