1805 դիտում
14:18 18-10-2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է. 168.am
[url=https://168.am/2019/10/18/1190504.html]168.am[/url]-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ում է գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը: Մանրամասները կհայտնենք քիչ անց:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։
Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել էր, թե ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։
Տեղեկացնենք նաև, որ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ընդգծել է նա:
Նմանատիպ նյութեր
4661 դիտում
15:14 17-10-2019
ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրն ու երկու դուստրերը
Այս բաժնից
724 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
802 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ