211652_close_icon
views-count72161 դիտում article-date 09:13 19-10-2019

Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ և մինչև նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն: «Ժողովուրդ» օրաթերթը հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պահեստազորի հավաքներ: Դրանք տարբեր չափերի են, տարբեր տևողության` մեծ, փոքր: Վերջերս ավարտված զորավարժությունների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր: Նման միջոցառումները շարունակական են, որևէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարևոր միջոցառումներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր