Բաքվում ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային ձերբակալություններ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվի կենտրոնում Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը չարտոնված ցույց է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 60 մարդ:
Մոտ 220 հոգի փորձել են տարբեր ուղղություններով մտնել «Մայիսի 28» մետրոյի կայարանի դիմացի հրապարակ: Ապօրինի գործողությունները կանխվել են, ձրբակալվել է 60 հոգի, այդ թվոււմ՝ անօրինական ցույցի կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցները», նշված է քաղաքի ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
«Թուրան» գործակալությունը հայտնել է, որ ձերբակալվել է նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: