931 դիտում
19:45 22-10-2019
Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։
Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։
Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝ Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանացած հաջողություններին։ Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար։
Նմանատիպ նյութեր
2363 դիտում
23:03 16-10-2019
Տիգրան Ավինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին
5138 դիտում
14:54 16-02-2014
Չինաստանը` Հայաստանով դեպի Եվրոպա. վերականգնում է «Մետաքսի ճանապարհ»-ը. տեսանյութ
Այս բաժնից
583 դիտում
15:18 25-10-2024
Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացներին
496 դիտում
15:03 25-10-2024
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է մանկապարտեզի մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ