211652_close_icon
views-count3360 դիտում article-date 14:08 28-10-2019

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի է ունեցել «Փրկենք Ռոժավան (Սիրիայի Քրդստան)» խորագիրը կրող բողոքի ցույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, բողոքի ակցիա և հանրահավաք տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որին մասնակցում էին Երևանում ուսանող սիրիացիներ և իրաքցիներ, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներ, «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անդամներ: «Փրկենք Ռոժավան (Սիրիայի Քրդստան)» խորագիրը կրող բողոքի ցույցի մասնակիցները ՄԱԿ-ի շենքի մոտ էին եկել «Թուրքիան մեղավոր է», «Էրդողանն ահաբեկիչ է», «100 տարում ոչինչ չի փոխվել», «Թուրքիան պիտի ճանաչի և փոխհատուցի հայերի, հույների, ասորիների ու քրդերի ցեղասպանությունների համար» կարգախոսներով և պահանջում էին դատապարտել ու բոլոր ջանքերը գործադրել Թուրքիայի ապօրինի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն կանգնեցնելու համար: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի ռազմական ներխուժումը, որն հատկապես ուղղված է Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ: Այն, ըստ էության, վայրագություն է, ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների շարք, որը միջազգային հանրության կողմից իր իսկական գնահատականը պիտի ստանա»։ Բողոքի ակցիայի մասնակիցները գրավոր ուղերձ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակ և երթով շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ՝ իրազեկելու ՀՀ քաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր