211652_close_icon
views-count1719 դիտում article-date 21:57 28-10-2019

Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար: «Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով: Բացման արարողությունից հետո վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում և ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործունեությանը: *** «Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թվականի ընթացքում «Զայլինքս»-ն արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր