4749 դիտում
09:57 30-10-2019
«Հայելու առաջ» հաղորդումը «Արմնյուզի» եթերում բավականին հետաքրքիր, ուշագրավ է լինելու. Անժելա Թովմասյանն ընդունել է հեռուստաընկերության առաջարկը
Հոկտեմբերի 23-ին «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ հեռուստահաղորդավար Անժելա Թովմասյանին առաջարկ է արվել «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն:
«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն»,- գրել էր Արամ Անտինյանը:
«Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկի, այն ընդունելու պատճառների և հետագա ծրագրերի մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/30/anzhela-armnews/3128420?fbclid=IwAR3SDWnY9HYvoDpNtOWj_h1Tb3yK0RH19rvkLHcesp2KkeNWBxgRrBJamOA]Tert.am[/url]-ը զրուցել է «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանի հետ:
«Շնորհակալ եմ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որ այս փուլում իրենց կողմից առաջարկ եղավ: Այլ առաջարկներ ևս ստացել եմ, բայց ընդունել եմ հենց «Արմնյուզի» առաջարկը մի քանի պատճառով. իրենց առաջարկն ինձ դուր եկավ այնքանով, որ հաղորդման ձևաչափի փոփոխություն չէր նախատեսվում, ինչպես նաև քննարկումների ընթացքում հասկացա, որ ազատության սահմանափակում չի լինելու»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/30/anzhela-armnews/3128420?fbclid=IwAR3SDWnY9HYvoDpNtOWj_h1Tb3yK0RH19rvkLHcesp2KkeNWBxgRrBJamOA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6854 դիտում
16:47 22-10-2020
«Հայելու առաջ» հաղորդումը փակելն ուղղակի բռնություն է, սա այլ խոսքով չես բնութագրի. Միհրդատ Մադաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1033 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1318 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան