1427 դիտում
22:41 04-11-2019
Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին
Նոյեմբերի 1-ին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին (Milo Đukanović)։
Նախագահ Ջուկանովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունը՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-չեռնոգորական ավանդական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։
Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և երկրում տեղի ունեցող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին տնտեսության և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման, առողջապահության, մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:
Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունեց Չեռնոգորիայի Խորհրդարանի նախագահ Իվան Բրայովիչը (Ivan Brajović): Կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով դրանց ակտիվացման, հատկապես՝ երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
945 դիտում
22:35 20-11-2014
ՀՀ դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին
1327 դիտում
17:19 05-02-2014
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին
1167 դիտում
13:25 25-02-2014
Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
Այս բաժնից
997 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
880 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
769 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին