936 դիտում
20:18 04-11-2019
Քննադատությունները շատացել են,երբ գործ ես անում քննադատություն է լինում.Ա.Հարությունյանը` աղմկահարույց ներկայացման մասին
«ՀուԶանք ու զանգ» ֆուտուրիստական ներկայացումը դրամաշնորհային ծրագիր է, իսկ նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ ինքը չի տեսել ներկայացումը:
«Դա դրամաշնորհային ծրագիր է, որի շրջանակներում ցուցադրված ներկայացման ժամանակ ընթերցվել են 20-րդ դարի մեր հեղինակների գործերը Հանրապետության հրապարակում։ Արդյունքների մասին կխոսենք այն ժամանակ, երբ նրանք կարգի եւ պայմանագրի համաձայն կներկայացնեն իրենց ֆինանսական եւ բովանդակային արդյունքները։ Դրանից հետո նոր նախարարությունը կարող է գնահատական տալ։ Նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Նախարարի հրամանով ձեւավորվում են գեղագիտական խորհուրդներ, եւ այդ խորհուրդները յուրաքանչյուր ուղղությունով, ըստ ներկայացված հայտերի, կողմ կամ դեմ են քվեարկում այդ նախագծերին եւ որոշում են կայացնում դրամաշնորհ տրամադրելու եւ չտրամադրելու վերաբերյալ»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախարարությունը տարեկան մոտ 903 միլիոնի դրամաշնորհային ծրագրերի գումար է հատկացնում եւ շատ չնչին տոկոսն է, որ հատկացվել է այս նախագծին՝ ընդամենը 0.3 տոկոսը։
Հարցին՝ ինչ չափանիշներով է կատարվում ընտրությունը, նախարարն ասաց, որ հստակ չափանիշներ չկան. «Հանձնաժողովը գեղագիտական է, դժվար է շատ կոնկրետ չափանիշներ սահմանել մշակութային որեւէ նախաձեռնության համար, եւ մասնագետներն իրենց փորձի եւ գիտելիքների հիման վրա նման եզրակացություններ են տալիս, բայց որպեսզի սուբյեկտիվիզմ չլինի, իմ հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոնկրետ չափանիշներ է սահմանելու դրամաշնորհների համար։ Վերջին շրջանում նախարարության հասցեին քննադատությունները շատացել են: Երբ որ գործ ես անում քննադատություն լինում է, չեն քննադատում նրանց, ովքեր գործ չեն անում։ Այն լճացած վիճակները, որ եղել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտում, պետք է քննադատության արժանանան, որովհետեւ բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում շատ անմիջական առնչություն ունեն այդ թվում՝ կարծրացած, մաֆիոզ խմբերի շահերին, որոնք նախկինում այս ոլորտների հաշվին բարգավաճել են և հիմա պարզ, հասարակ, թափանցիկ տրամաբանություն է մտցվել համակարգում, բնականաբար, կան դժգոհություններ»։
Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։
Նմանատիպ նյութեր
799 դիտում
16:27 12-01-2023
Քննադատությունները, թե ռուս խաղաղապահներն վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի․ ԱՀ պետնախարար․ NEWS.am
2650 դիտում
11:23 11-02-2020
Երբ չկա քննադատություն, այլ կա «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»․ «Առավոտ»
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը