1514 դիտում
18:23 06-11-2019
ԱԳ նախարար Մնացականյանը ստորագրել է Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:
Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին