39582 դիտում
22:01 12-11-2019
Վրաց-հայկական սահմանին մոտ 100 բեռնատար է կանգնել, մնացել. ահազանգ՝ բեռնատարների վարորդներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմթիվ հեռախոսազանգեր է ստանում իր ընթերցողներից, ովքեր հայտնում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղի կայանատեղիում, վաղ առավոտից մինչ այս պահը հարյուրավոր բեռնատարներ են կանգնած մնացել, որոնց վարորդները չեն կարողանում առաջ շարժվել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգած բեռնատարների վարորդները, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, ասում էին. «Սադախլո ստայանկա են սարքել, էդտեղ փող էլ ենք մուծում, եկել, լռվել, մնացել ենք, առավոտից շոշի վրա էինք կանգնած, էկանք, մտանք ստայանկեն ու լռվեցինք, առավոտից սոված-ծարավ կանգնած ենք, չենք կարողանում գալ, հասնել Հայաստան»։
«Մենք մտել ենք էդ ստայանկեն, անիմաստ 30 լարի փող տվել, ու քանի ժամ ա, անիմաստ կանգնած ենք»,-ասաց ահազանգած վարորդներից մեկը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե ինչու չեն թույլ տալիս բեռնատարներին առաջ շարժվել,-«Երևի Հայաստանի կողմից ա խնդիրը, որ էստեղից ավտոները առաջ չեն շարժվում: Մոտ 100 բեռնատար կս էս պահին կանգնած էստեղ, չգիտենք էլ, երբ կթողնեն, առաջ գնանք, ժամը մեկ՝ հազիվ մի ավտո են բաց թողնում»:
Վարորդների խոսքով՝ բեռնատարների մեծ մասը բարձված են տարբեր ապրանքներով, և հնարավոր է՝ ապրանքը նաև փչանա:
Լուսանկարները՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+