1447 դիտում
10:25 13-11-2019
Նպատակային կրթությունն անվճար է, մրցույթը մեծ չէ, առաջադիմությունը կապ չունի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նպատակային ուսուցումն արտոնյալ պայմաններ է ստեղծում: Այդ ուսուցման համար դիմած ՀՀ քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով: Իսկ ընդունվելուց հետո, մինչեւ հրամանագրումը, գործուղող եւ ընդունող կողմերի հետ պայմանագիր են կնքում: Պայմանագրի համաձայն, տվյալ ուսանողները կրթությունից հետո առնվազն 3 տարի պետք է աշխատեն արդեն նրանց համար նախատեսված աշխատատեղում: Եվ ուսանողի առաջադիմությունն այդ ամենի հետ կապ չունի:
Վերջին տարիներին, սակայն, նպատակային տեղերի համար մրցույթը մեծ չէ: ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանի խոսքերով, դա պայմանավորված է վերջին տարիներին դիմորդների ընդհանուր թվի նվազմամբ: Նա նաեւ ավելացրել է. «Ասել, թե նպատակային կրթությունը հարցը լիարժեք լուծում է՝ կդժվարանամ, բայց բավականին լուրջ խնդիր է լուծում»: Նրա խոսքերով, ապագայում փորձելու են բարեփոխել նաեւ այդ համակարգը՝ այն ավելի ճկուն դարձնելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
10:45 15-01-2022
Զենք գնելը ԶՈւ բովանդակային վերափոխման հետ մեծ հաշվով կապ չունի․ «Հայաստանի Հանրապետություն»
6275 դիտում
21:01 19-05-2023
Կրթությունն այլընտրանք չունի, մեկնարկեց խոստացված կրթական արշավը․ Հարութ Առաքելյան
Այս բաժնից
1324 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»