1337 դիտում
18:36 14-11-2019
Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ
Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/995242.html]Արմենպրես[/url]»-ը, նոյեմբերի 14-ին ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից սկսած հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը: Ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար հռչակել ենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականին տնտեսական տարվա արդյունքներով այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ: Այդ փոփոխությունների հիմնական մասը հենց ձևավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականից»,- ասաց Փաշինյանը:
Մյուս կողմից, ՀՀ վարչապետը հասկանում է, որ այս երեք գործիքների ներուժը հավերժ չէ և պետք է նոր գործիքակազմ կիրառվի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:
«Իհարկե, հասկանում ենք, որ այս երեք գործիքները ունեն որոշակի ներուժ և այդ ներուժը հավերժ չէ: Նկատի ունեմ՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական, բայց իրենք իրենցով տնտեսական աճը և աշխուժությունը խթանելու պաշար ունեն և այդ պաշարը ինչ-որ պահի պետք է սպառվի: Հետևաբար, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
723 դիտում
14:46 08-06-2022
Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս, իսկ 2023-ին` 4,6 տոկոս. Համաշխարհային բանկի զեկույցը
2272 դիտում
10:28 23-11-2019
Արցախում 2019-ին10,4 տոկոս տնտեսական աճ է եղել, 2020-ին. 8 տոկոս է կանխատեսվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
613 դիտում
10:34 24-10-2024
Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը